«Խաղաղության խաչմերուկը» ռազմատուգանք է Հայաստանի նկատմամբ. Դավիթ Անանյան
«Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղիների ապահովումը, որը ներկայացվում է որպես «խաղաղության» խաչմերուկ, կամ ճանապարհ, կամ օրակարագ, ըստ էության թուրքական աշխարհի կողմից Հայաստանին պարտադրված ռազմական տուգանք է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, պատերազմում պարտված կողմին պարտադրել են այդպիսի ճանապարհներ, կամ պարտված կողմը, որպեսզի ունենա որոշակի օրակարգեր, ինքն է առաջարկել այդպիսի ճանապարհներ։
«Բովանդակության առումով դա քաղաքական պարտադրանք է ռազմատուգանքի ձևով».-ասել է Անանյանը։
Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման հետևանքներին, ապա ըստ բանախոսի, այդ ծրագիրը նշանակում է, որ թուրքական աշխարհների միջև գտնվող Հայաստանը, որը որպես սեպ են նրանք ընկալում, մասնատվում է՝ մաղի տրամաբանությամբ։
«Այլևս սեպ չէ. դառնում է ոչինչ՝ սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Հայաստանը դարձել է թատերաբեմ, որտեղ աշխարհի հզորները փնտրում են իրենց շահերը. օրինակ՝ մենք մեր քաղաքականությամբ հեշտացնում ենք Ռուսաստանի սիրախաղը թուրքական աշխարհի հետ»,-մանրամասնել է Անանյանը՝ ընդգծելով, որ չնայած ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ունենք բազմաթիվ հարցեր, այդուհանդերձ Հայաստանի իշխանությունն իրեն պետք է պահի ոչ թե նեղացող երեխայի պես, այլ գնա և իր օրակարգային հարցերը բարձրաձայնի այդ բոլոր հարթակներում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի վերջին առաջարկները. ԱԳՆ
- Հայաստանն ակնկալում է Իրանի անմիջական ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող գաղափարը կյանքի կոչելու գործում. Կոստանյան
- «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները․ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան