Մթերքը պահելու մի քանի կանոն՝ ԱՆ-ից
Տոնական օրերին ընդառաջ առողջապահության նախարարությունը մթերքը պահելու մի քանի կանոն է ներկայացրել.
.Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը:
.Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
.Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում:
.Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:
.Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի:
.Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:
.Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:
.Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան