Հաջիև. Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար լուրջ խոչընդոտներ չկան
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում։
Միևնույն ժամանակ, նա Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ Ալիևի ոչ պաշտոնական զրույցը գնահատել է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։
Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Ալիևի օգնականը նշել է, որ այժմ դժվար է կոնկրետ ժամկետների մասին խոսել, քանի որ Բաքուն և Երևանը պետք է շարունակեն բանակցությունները՝ գործընթացն ավարտին հասցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ներկայացրած «խաղաղության խաչմերուկը» խաչմերուկ չէ. Դ. Անանյան
- «Խաղաղության խաչմերուկը» ռազմատուգանք է Հայաստանի նկատմամբ. Դավիթ Անանյան
- Ռուս խաղաղապահների մնալն Արցախում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը. Բայրամով
- Ադրբեջանի ԱԳ նախարարը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունները
- Բայրամով. Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան