Առաջին անգամ եմ ասում, պետական ռեկետի արդյունքում ինձ այդ գումարը չի վճարվել. Արամ Նիկոլյան
«Պետական ռեկետի, չեմ վախենա այդ բառն ասել, արդյունքում Եվրոպայի ծանրամարտի առաջնության` իմ աշխատանքի գումարն ինձ չի վճարվել։ Ես երբևէ չեմ խոսել այդ մասին, առաջին անգամ եմ բարձրաձայնում»,- «Առանց տաբուների» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է դիզայներ Արամ Նիկոլյանը։
Նա նշել է՝ իր համար դա խնդիր չէ, կաշխատի այդ գումարը։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ նա այրեց ադրբեջանական դրոշը։
«Իմ արարքը իմ երկրում թշնամու դրոշն այրելն էր։ Այդ օրը Համալիրի առջև բարձրացվելու էր թշնամու դրոշը։ Հիշեցնեմ, որ այդ օրը չորս տղաների թաղումն էր, որոնք Հայաստանի սուվերեն տարածքում սպանել էին, ու համալիրից Եռաբլուր մոտ 300 մետր հեռավորություն է»,-ասում է Նիկոլյանը։
Նիկոլյանն ասում է` չնայած դրանից հետո իրեն ազատեցին Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից և պետական նախագծերում մասնակցությունից, բայց չի զղջում իր արարքի համար։
«Ես` որպես իմ երկրի քաղաքացի, ունեի անհամաձայնություն, ու այդ պահին ունեի հնարավորություն այն արտահայտելու։ Ինձ հաճախ հարցնում են` հիմա էլ կանեի՞, ու ես ասում եմ` այո», - նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Նիկոլյան. Նյութականով ինձ չեն կարող պատժել, վախեցնել
- Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ․ Կոչուբաև
- Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
- Դավիթ Թումասյան. Արամ Նիկոլյանի արարքում խուլիգանության հանցակազմը բացակայում է
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ձերբակալված Արամ Նիկոլյանին տեսակցելու