Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է խնդրել 14 զոհի պատճառ դարձած Բելգորոդի հրթիռակոծման հարցով
Ռուսաստանը դեկտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծման հետ և պահանջել համաշխարհային կազմակերպությունում Չեխիայի մշտական ներկայացուցչի ներկայությունը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք պահանջել ենք Անվտանգության խորհրդի նիստ Բելգորոդում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Մոսկվայի ժամանակով 23:00-ին: Մենք պահանջել ենք նաև Չեխիայի մշտական ներկայացուցչի ներկայությունը, թող նա բացատրի իր երկրի կողմից զինամթերքի մատակարարման փաստը, ինչով սպանում են խաղաղ բնակիչներին»,-գրել է նա իր Telegram ալիքում։
Պոլյանսկին ավելի ուշ պարզաբանել է, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության տուժածների թիվը հասել է 40-ի
- Բելգորոդում էժան ձվի համար հսկայական հերթեր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան