Չարագործների սիրտը կրկնություն է ուզում, ինչի համար նորից հայտնվել են Ջերմուկում.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Չարագործ, մահաբեր, ազգակործան դավաճանները 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին իրենց հանգիստն էին վայելում իրենց մեղքով սահմանամերձ դարձած Ջերմուկ քաղաքում, որի հաջորդեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի պատերազմի, Ջերմուկի զանգվածային ռմբակոծությունը, ադրբեջանցիների ներխուժումը, որոնք մինչ օրս մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։
Չարագործների սիրտը, հավանաբար, կրկնություն է ուզում, ինչի համար նորից հայտնվել են Ջերմուկում։
Ցավալին այն է, որ Ջերմուկի բնակիչները նրանցից հաշիվ չեն պահանջում՝ մեր լուսավոր ու շեն քաղաքը պատերազմական գոտի դարձնելու ու դրա հետ միասին հարկերը տասնապատիկ անգամ բարձրացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սրանց «խաղաղություն»-ից պատերազմի հոտ է գալիս.Էդգար Ղազարյան
- Եվրոպայի ֆուտբոլային ընտանիքի անունից ցավակցություն՝ Ն. Ղազարյանի մահվան կապակցությամբ
- Ջերմուկի քաղաքապետարան. Խուճապի չմատնվել