Կիրկորովին չեն զրկի ժողովրդական արտիստի կոչումից
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ժողովրդական արտիստի կոչումից չի զրկվի հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Անաստասիա Իվլեևայի «մերկ» երեկույթին մասնակցելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով մշակույթի նախարարության մամուլի ծառայությանը։
«Պարգևատրվածը պետական պարգևից կարող է զրկվել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված լինելու դեպքում օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով», - ասելօ են գերատեսչությունում։
Նախարարությունից հավելել են, որ այս կարգը սահմանված է օրենքով։
Մոսկվայում բլոգեր Նաստյա Իվլեևայի նախաձեռնած բազմաթիվ ռուսաստանցի աստղերի մասնակցությամբ մերկ երկույթի շուրջ կրքերը չեն հանդարտվում, դրա վերաբերյալ արձագանքներն ու զարգացումները նոր թափ են հավաքում։
Հավաքույթի մասնակիցները խիստ քննադատության են արժանացել, պատերազմական վիճակում գտնվող երկրում նման միջոցառման մասնակցելու համար։
Ֆիլիպ Կիրկորովը երկրպագուներից ներողություն է խնդրել, նա նշել է, որ տեղյակ է իր թույլ տված սխալի մասին, չի իմացել երեկոյի բնույթի մասին, պարզապես ներս է մտել «ոչ ճիշտ դռնով»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆորս-մաժոր. Հայտնի մերկ երեկույթից հետո ակումբը հետաձգել է ամանորյա ծրագիրը
- Մերկ խնջույքից հետո խայտառակված Կիրկորովին ֆիլմում կփոխարինի «Слово пацана»-ի աստղը
- Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
- Մոսկվայում «Մերկ երեկույթի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, արձագանքները նոր թափ են հավաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան