Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։
Կրեմլի կայքից տեղեկանում ենք, որ Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Պուտինը վստահություն է հայտնել, որ «մեր ժողովուրդների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների և բազմապլան կառուցողական համագործակցության հետագա առաջընթաց զարգացումը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինը նշել է, որ անցած տարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները շատ հաջող զարգացել են, և առաջնորդների կանոնավոր հանդիպումները նպաստել են տարբեր ոլորտներում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նա հույս է հայտնվել, որ կշարունակվեն համատեղ արդյունավետ աշխատանքը ինչպես երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, այնպես էլ Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման նպատակով։