Սուրենյանց. Դիվանագիտական ծառայությունը դարձվել է ներքաղաքական կյանքի պատանդ
«Դիվանագիտական ծառայությունը դարձվել է ներքաղաքական կյանքի պատանդ»,-գրում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն սուրենյանցը։
Նա մանրամասնում է՝ Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Միսակ Բալասանյանը այս պաշտոնին նշանակվել էր այս սեպտեմբերին։ Նա Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։
«Հայաստան դիվանագիտության պատմության մեջ գոնե ես նման կարճ պաշտոնավարում չեմ հիշում:
Միանգամից ասեմ, որ այս իշխանությունը հասել է «աննախադեպ» հերթական «նշաձողին»՝ դիվանագիտական ծառայությունը դարձրել է ներքաղաքական կյանքի պատանդ:
Միսակ Բալասանյանը դեսպան նշանակվեց քաղաքական առևտրի արդյունքում. նրա հոր հովանավորությունը վայելող կուսակցությունը պետք է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զիջեր ՔՊ-ին, ավելի ստույգ՝ Աննա Հակոբյանի ազգականին:
Այս գործարքն ինչ-որ պատճառով տեղի չունեցավ. ՔՊ-ն Գյումրիի ավագանիում խզեց դաշինքը Բալասանյանի արբանյակ կուսակցության հետ, տապալեց հաջորդ տարվա բյուջեի ընդունումը, իսկ դեսպանը հետ կանչվեց:
Հիմա ՔՊ-ն մտածում է՝ ինչպես զավթել իշխանությունը Գյումրիում: Ալավերդու պատմությունը՝ դեռ չմարսած»,-գրում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու ավագանին չի կարողացել հաստատել 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը
- Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից