ՌԴ-ն լուրջ անելիք ունի Հայաստանում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ռուսաստանն անիմաստ ռեսուրս է ծախսում հայ ժողովրդին հիմնավորելու, որ դեպի պայմանական Արևմուտք կամ ՆԱՏՕ գնալը բացի նոր փորձություններից, ուրիշ ոչինչ չի տալու Հայաստանին:
Ժամանակը ցույց է տվել, որ միջին վիճակագրական հայն առաջնորդվում է աչքի տեսածով և ով իրեն ինչքան լավ է ու ուժեղ ներկայացնում, մարդիկ գնում են նրա հետևից:
Եթե ՌԴ-ն փորձում է Արևմուտք-ՌԴ դիմակայության մեջ առաջ անցնի, ապա պետք է այնպիսի տեսանելի քայլերի գնա, որ նախ դա մարդկանց համար ՌԴ-ի նկատմամբ վստահությունը վերականգնեն, ապա ապագայի նկատմամբ հույս ներշնչեն:
Թե չէ ամենօրյա բնույթով խոսել «չար» ուժերի և «բարի» Ռուսաստանի մասին, որևէ արժեք չունեն:
Մարդը, ինչպես բոլոր երկրներում, ամեն լավ ու վատ բան միայն իր մաշկի վրա զգալուց հետո է գնահատում, այնպես որ Հայաստանին իրենով անելը կամ բարեկամ ներկայանալը պետք է առարկայական ազդեցություն ունենա մարդկանց վրա:
ՌԴ-ն լուրջ անելիք ունի Հայաստանում և եթե ցանկանում է աշխարհաքաղաքական մարտում առավելություն ստանալ, ապա իր քաղաքական, ռազմական, տեղեկատվական քաղաքականությունում պետք է արմատական փոփոխությունների գնա:
Սերժ Սարգսյանի ասած, մենք չենք, որ ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը, դա նրանք մեզանից շատ ավելի լավ գիտեն, բայց այն, որ դրան ձգտելու ճանապարհին մեծ խնդիրներ կան, դրանք նույնիսկ առօրյա հարաբերություններում են ակնհայտ»:
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «ոտքի տեղ» բացել. Տիգրան Աբրահամյան
- Կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են․ Տիգրան Աբրահամյան
- Հայաստանյան քաղաքական առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ.Տիգրան Աբրահամյան