Ինչքան գարեջուր կարող են խմել ֆուտբոլիստները տոների ընթացքում
«Խիմկի» ֆուտբոլային ակումբի մարզիչ Սերխիո Ջովաննին նշել է գարեջրի թույլատրելի քանակությունը, որը խաղացողները կարող են խմել։
Իտալացի մասնագետը նշել է, որ խաղից հետո գարեջուր խմելը միանգամայն նորմալ է։
«Հարցը քանակն է։ Իհարկե, եթե խմեք մեկ լիտր գարեջուր, այնքան էլ լավ չէ։ Բայց այս կյանքում վնասակար է այն ամենը, ինչ օգտագործում ես անսահմանափակ քանակությամբ։ Եթե անգամ միանգամից երկու լիտր ջուր խմես, դա էլ է վատ»,- ընդգծել է Ջովաննին։
Ռուսական ակումբի մարզչի կարծիքով՝ ավելի լավ է, որ ֆուտբոլիստները սահմանափակվեն մեկ բաժակ գարեջրով։
«Կարծում եմ՝ չի կարելի խաղացողներին արգելել ամեն ինչից: Նրանց հետ պետք է խոսել, բացատրել, թե ինչ կլինի, եթե նրանք որոշակի գործողություններ կատարեն»,- հավելել է մասնագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին