Փաշինյանի ներկայացրած «խաղաղության խաչմերուկը» խաչմերուկ չէ. Դ. Անանյան
«Խաչմերուկ նշանակում է հատվող ճանապարհներ։ իսկ նրանց ներկայացրած խաղաղության խաչմերուկն այդպիսին չէ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման ասել է «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, որպես խաչմերուկ ներկայացվող ճանապարհը միմյանց հորիզոնական ճանապարհներ են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, որոնք այդ երկու երկրները կապելու են իրար։
«Հայաստանը ոչինչ չի ահելու դրանից, քանի որ լոգիստիկ, ուղևորափոխադրումների առումով Հայաստանը կիրառում է այլ ճանապարհներ՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, Իրանով դեպի Արևելք»,-նշել է ՊԵԿ նախկին նախագահը, ավելացնելով, որ ներդրվելիք 400 մլն դոլարը կձևակերպվի որպես կապիտալ ծախս, բայց դրանից Հայաստանը որևէ բան չի շահի։
Անանյանն ընդգծել է, որ Հայաստանը չունի տնտեսության այնպիսի ծավալ, որ կարողանա օգտվել այդ ճանապարհներից, բեռներ տեղափոխել, հետևապես, սխալ է ասել, թե Հայաստանն այդ հորիզոնական ճանապարհների կարիքն ունի։