ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։
Նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։
Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ պատվիրակությունն Գանայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը
- Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող
- Ծառայությունը ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներում. ՀՀ ՊՆ
- Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան