Հայաստանի պատմության թանգարանն այս տարի համալրվել է շուրջ 3000 նմուշով
2023 թվականին Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն, համալրվելով շուրջ 3000 նմուշով, հատել է 400 հազարի սահմանը։ Այս մասին հայտնում են թանգարանից։ Տարվա ընթացքում թանգարանը կազմակերպել է 30-ից ավելի տարբեր ձևաչափերով ցուցադրություններ ինչպես թանգարանում, այնպես էլ այլ կազմակերպություններում և առցանց
Հայաստանի պատմության թանգարանից նմուշներ ցուցադրվել են Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» և Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացված «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցադրություններում, որոնք մեծ արձագանք ստացան հանրության կողմից։
Այս տարի թանգարանին որպես մասնաճյուղ միացել են Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Հրազդանի երկրագիտական թանգարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին