Հանրայինով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը՝ կասկածի տակ
Համացանցում լուրեր են շրջանառվում, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ այս տարի եթեր չի հեռարձակվելու։
Հիշեցնենք, որ սովորաբեր եթեր է հեռարձակվում Ամենայն Հայոց կաթողիկոսի, ապա երկրի ղեկավարի ուղերձները։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության կայքի Ամանորի երեկոյի ծրագրում բացակայում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձի մասին ազդարարումը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Panorama.am-ի զանգերին չպատասխանեց։
Բայց, մեր տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունը ցանկացել է Գարեգին Երկրորդի ուղերձը «Լուրերի» ժամանակ եթեր հեռարձակել, սակայն Մայր Աթոռի համար անընդունելի է եղել այդ առաջարկը։
Այդպես է, թե ոչ՝ ընդամենը մի քանի ժամից պարզ կդառնա։
Եթե նույնիսկ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, դա ցույց է տալիս, որ հանրությունը «ամեն ինչ» այլևս սպասելի է համարում այս իշխանություններից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան