Եվս մեկ տարի Վանաձորն ընթացավ ճակատագրի անորոշ ուղով. Մամիկոն Ասլանյան
Անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված է նաև ամանորյա ուղերձը.
«Սիրելի՛ վանաձորցիներ, սիրելի հայրենակիցներ,
Շուտով կճանապարհենք 2023 թվականը։ Այն, ցավոք, կրկին կորուստներ բերեց: Կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախ աշխարհը, ունեցանք մարդկային անդառնալի կորուստներ և հայրենազրկված բազմաթիվ հայորդիներ, ևս մեկ տարի Վանաձորն ընթացավ ճակատագրի անորոշ ուղով, որն ուղեկցվում է ՏԻՄ ինստիտուտի ոտնահարման և աղավաղման հետևողական գործընթացով:
Անկախ առկա իրավիճակից, համընդհանուր հիասթափությունից և ընկճվածությունից՝ ես հավատում եմ հայ ժողովրդի հարատևությանը, նրա ինքնավերականգնվող և հառնող ուժին: Ուզում եմ, որ հաղթահարենք անկարելին և անհնարին թվացողը, ուժ գտնենք և ոտքի կանգնենք, ամրանանք հավատով, իմաստությամբ և բազկով, լինենք միասնական և պայքարող, և ծնկի կգան թշնամիներն ու պարտությունները, կբացվեն հաղթանակի դռները: Միայն ամուր կառչենք արմատներին, վերագտնենք մեզ, որպեսզի դառնանք անխոցելի և անպարտելի, որովհետև հայի ոգին անպարտ է: Ուզում եմ, որ հայը հային շատ սիրի, որ մեր քչացող տեսակը նոր ճյուղեր տա, և հայոց կենարար այգին կանաչի:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, 2024 թվականին խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին, առողջություն և բարեկեցություն բոլորիս օջախներին: Թող հոգսերն ու դժվարությունները մնան անցյալում։ Թող գալիք տարին նոր հաջողությունների և նվաճումների տարի լինի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ապավինելու բոլոր փորձերը. Մամիկոն Ասլանյան
- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
- Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
- Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին