
Մալյան. Դավաճաններին՝ արդար պատիժ, արդարներին՝ ազատություն, Ալիևի ու ՔՊ-ի գերիներին՝ համբերություն և կամք
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը շնորհավորական ուղերձ է հղել ՔԿՀ-ից․
«2024 թվականին մաղթում եմ.
Դավաճաններին՝ արդար պատիժ,
Արդարներին՝ ազատություն,
Ազգին՝ արժանապատվություն,
Ալիևի ու ՔՊ-ի գերիներին՝ համբերություն և կամք,
Ընդդիմությանը՝ պայքարի օրակարգ և վճռականություն,
«Ընդդիմությանը»՝ պարգևավճար և արտասահմանյան ուղևորություններ,
Ժողովրդին՝ համարձակ էլիտա,
Էլիտային՝ նամուս:
Հերոսներին… հերոսները չկան: Շիրիմներին՝ հանգստություն…
Մի խոսքով՝ տանձ, խնձոր մանդարին, * * * * * սենց Նոր տարին…»։
Նարեկ Մալյանին ձերբակալել են սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի որոշմամբ Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ
- Նարեկ Մալյանի գործ. Սարսափելի անլուրջ է այս եզրակացությունը
- «Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում