Չկա մի ուժ, որը կարող է պառակտել ռուսներին. Պուտինի ամանորյա ուղերձը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին։ Ռիա նովոստին գրում է, որ ուղերձը տևել է մոտ 4 րոպե։ Առաջինը այն տեսել են Կամչատկայի բնակիչները, ովքեր արդեն նշել են Նոր տարին։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին Ռուսաստանը վճռականորեն պաշտպանել է իր ազգային շահերը, ազատությունն ու անվտանգությունը։ Գլխավորը, որը միավորել և միավորում է ռուսներին, ըստ Պուտինի, հայրենիքի ճակատագիրն է և պատմական փուլի բարձրագույն նշանակության խորը գիտակցումը, որով անցնում է Ռուսաստանը։
Պուտինը նշել է, որ չկա մի ուժ, որը կարող է պառակտել ռուսներին, ստիպել նրանց մոռանալ իրենց հայրերի հիշատակն ու հավատը և կասեցնել իրենց երկրի զարգացումը։