Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ. Ոստիկանություն
Տոնական օրերին հասարակական անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
«Տոն օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները։
Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։ Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկները հետևողական են լինելու։
Պարեկային ծառայությունը շուրջօրյա իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:
Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:
Եւս մեկ անգամ շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում անվտանգ ու երջանիկ օրեր»,- նշում են ՀՀ ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները