Մեկ տարում աշխարհի բնակչությունն ավելացել է 66 միլիոն մարդով
Այս տարի աշխարհի բնակչությունն ավելացել է գրեթե 66 միլիոն մարդով։ Համաձայն Երկրի բնակչության գերմանական հիմնադրամի (DSW) տվյալների՝ տարեսկզբին մոլորակի վրա բնակվում էր 8 073 859 407 մարդ։ Թեև սա ավելի շատ է, քան երբևէ նախկինում, արդեն մի քանի տասնամյակ է բնակչության աճը դանդաղում է:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների՝ մարդկանց թիվն ամենաարագ աճել է 1965-1970 թվականներին, որից հետո հարաբերական աճը կրճատվել է գրեթե կիսով չափ
Ըստ հիմնադրամի՝ դրա պատճառն այն է, որ կանայք միջինում ավելի քիչ երեխաներ են ունենում։
Աֆրիկայում միտումն այլ է. ըստ DSW-ի, մինչև 2080 թվականը այնտեղ բնակչությունը կհասնի 2,5 միլիարդի, ինչը երկու անգամ ավելին է, քան այսօր։ Կանայք այնտեղ հաճախ շատ երեխաներ են ունենում վաղ տարիքում, քանի որ սեռական կրթությունը անբավարար է, հակաբեղմնավորիչների հասանելիությունը հաճախ դժվար է, և բացակայում է գենդերային հավասարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին