Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Անցնող տարին ծանր էր ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
Ցավոք, այն ընթացավ ողբերգական զարգացումներով. Արցախի շրջափակում, մեր հայրենակիցների առևանգումներ ու գերեվարումներ, հայ ժողովրդի անբաժան մասը` Արցախի բնիկ ժողովուրդը, ենթարկվեց ցեղասպանության, իսկ Արցախն օկուպացվեց:
Անվտանգության լրջագույն սպառնալիքների առաջ է Հայաստանը, վտանգված են մեր արժեքներն ու ինքնությունը:
Մենք ընկրկելու իրավունք չունենք: Պետք է հավատանք ինքներս մեզ, մեր հավաքական ուժին ու աչքի լույսի պես պահենք մեր պետականությունը: Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։
Չպետք է թույլ տանք, որ հուսահատությունը և ցավը մեզ թուլացնի՝ հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու Հայրենիքի ուժեղացման:
Թո´ղ 2024-ը լինի հոգու սփոփանքի, ուժի վերածնվելու ու պաշտպանված խաղաղության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Դադարենք հոռետեսությամբ և վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը
- Ռոբերտ Քոչարյան. Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան