Հենրիխ Մխիթարյանի անսպասելի «նվերը»՝ շվեյցարական փոքրիկ ակումբին
«Ջենոայի» ի հետ խաղից առաջ «Ինտերի» էջը հրապարակել է խաղի կազմը՝ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարով։ Սոցիալական կայքի պատասխանատուն Մխիթարյանի անվան փոխարեն պատահաբար պիտակել է Շվեյցարիայի 5-րդ լիգայի FC Bossonnens ակումբի էջը։
Մեկ գիշերվա ընթացքում FC Bossonnens-ի բաժանորդների թիվը 350-ից հասել է 26 հազարի: Այժմ այս ակումբն ունի ամենամեծ հաշիվը Ֆրիբուրգ քաղաքում։
«Ես ճաշում էի ընկերոջս տանը և հանկարծ տեսա, որ րոպեում հարյուրավոր ծանուցումներ եմ ստանում։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասել է FC Bossonnens-ի սոցիալական ցանցերի պատասխանատուն։
FC Bossonnens- ը շնորհակալություն է հայտնել միլանյան ակումբին:
«Հենց այդպես, Մխիթարյանի հանրաճանաչություն բերեց Շվեյցարիայի համեստ ակումբին։ Հիմա նրանք հաստատ հավատում են ամանորյա հրաշքին»,- գրում է sportball24.com կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան