Տիգրան Արզաքանցյանը ձերբակալվել է
Դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։
Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։ Արզաքանցյանը ներկայացվել է Քննչական կոմիտեին։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան