«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը
Դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Տ․ Արզաքանցյանը, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկված Տ․ Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է»,- գրում է կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան