Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից բերման ենթարկված «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատության մեջ է։
«Արգելանքից ազատ է արձակվել։ Քրեական վարույթ կա նախաձեռված, պարզվում է զինամթերքի օրինական կամ անօրինական լինելու և մնացած հանգամանքերը»,- Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։
Նա հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է, բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները