Թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան 2023 թվականին աճել է շուրջ 17%-ով
Թուրքական արտահանման ծավալը 2023 թվականին գերազանցել է 255,8 միլիարդ դոլարը՝ սահմանելով պատմական ռեկորդ, արտահանումը Ռուսաստանի Դաշնություն աճել է գրեթե 17 տոկոսով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր արտահանումը 2022 թվականի համեմատ աճել է 0,6 տոկոսով և կազմել 255 միլիարդ 809 միլիոն դոլար՝ գերազանցելով հանրապետության պատմության ռեկորդը»,- ասել է Էրդողանը`ելույթ ունենալով Թուրքիայի արտահանողների խորհրդի նիստում։
Հստակեցվում է, որ արտահանման ծավալով Թուրքիայի նահանգներից առաջին տեղը զբաղեցրել է Ստամբուլը, որին հաջորդում են Քոջաելին, Իզմիրը, Բուրսան և Թեքիրդաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան