Խիստ կարևոր խնդրին անդրադառնամ. Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման ևա ջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրել է ․
«Խիստ կարևոր խնդրին անդրադառնամ. խոսքը ամանորյա գիշերը դեռահաս/երիտասարդական խմբերի կողմից մաշված անվադողերի այրման գործընթացի մասին է, որը շրջակա միջավայրին վնաս հասցնելուց զատ ծայրահեղ վտանգավոր է այրող երեխաների առողջության համար, ու ելնելով իմ դիտարկումներից, դա ոչ ՏԻՄ-երին է պատշաճ հուզում, ոչ էլ համայնքային առողջապահական հաստատություններին, այլապես այս վիճակը չէր լինի։ Միայն Ալավերդի-Ախթալա ճանապարհին ամսի 31-ին, ամանորյա կեսգիշերին ընդառաջ ֆիքսեցի չորս այդպիսի այրման "ծիսակատարություններ" դեռահաս-երիտասարդական կուտակումներով, եւ դա միայն ճամփեզրերին, պատկերացնու՞մ եք դրանց քանակները ճամփեզրերից դուրս, բնակավայրերում ինչ թվերի կարող են հասնել։
Շատ մերձ կանգնած դեռահաս/երիտասարդները կորած էին այդ ծխերի մեջ, և բնականաբար արդեն իսկ թունավորում են տարել առանց դա հասկանալու, քիմիական մասնիկները, որոնք հանգրվանել են նրանց օրգանիզմում, արդեն իսկ երաշխավորում են հետագա բացասական հետևանքները։
Այո, հնարավոր է ծնողները տեղյակ չեն կամ էլ չեն գիտակցում դրա վտանգավորության աստիճանը, ինչպես իրենց երեխաները, բայց որտե՞ղ են ՏԻՄ-երը, առողջապահական հաստատությունները իրենց բացատրական քարոզարշավներով, ի վերջո՝ որտե՞ղ են պարեկները։ Չկան։ Իսկ երեխաները շարունակում են վնասել իրենց առողջությանը, և վնաս է հասցվում շրջակա միջավայրին։
Այս խնդիրը հաստատապես լուծելի խնդիրների շարքում է, և այստեղ հեղափոխություններ պետք չեն, այլ ուղղակի գիտակցություն, ուշադրություն, հոգատարություն, ոչ ավելին։
Երևույթը հասարակության լայն ուշադրության կարիքը ունի, ոչ միայն հանուն կլիմայի, այլ նաև երեխաների առողջության»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան