Ո՞ր ալկոհոլային խմիչքները կարելի է խառնել, որոնք՝ ոչ
Ո՞ր ալկոհոլային խմիչքները կարելի է խառնել, որոնք՝ ոչ։ Panorama,am-ն առանձնացրել է համատեղելիության մի քանի կանոններ։
Շատերս ենք լսել՝ ոչ չափավոր ալկոհոլի օգտագործումը օրանիզմի համար վտանգ չի ներկայացնում, սակայն, եթե այն չարահաշում ենք կամ սխալ օգտագործում, ապա միանշանակ վնասակար է։
Տոնական օրերին ,կարծում եմ, շատ մարդիկ, որոնք ալկոհոլ են օգտագործում, փորձում են չխառնել տարբեր խմիչքներ՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։ Սակայն, շտապենք տեղեկացնել, որ այն չի վերաբերում բոլոր տեսակի խմիչքներին։ Կան ալկոհոլային տեսակներ, որոնք համատեղելի են։
Մի քանի պարզ ընդհանուր խորհուրդներ ալկոհոլային խմիչքների համատեղելիության վերաբերյալ.
1․ մի խառնեք այն ալկոհոլային խմիչքները, որոնք տարբերվում են արտադրության տեխնոլոգիայով
2․ մի համադրեք ուժեղ ըմպելիքը ավելի ցածր աստիճանի հետ, հատկապես, եթե այն պարունակում է նաև ածխածնի երկօքսիդ.
3, խորհուրդ է տրվում խմիչքների տեսակներն օգտագործելիս, բաց գույնի խմիչքից անցնել մուգի, այլ ոչ թե հակառակը
4, կամ օրինակ՝ սկսեք ավելի թույլ խմիչքներից, ապա հետզհետե անցում կատարեք թունդ խմիչքների
Ի՞նչ ալկոհոլ չի կարելի խառնել և ինչո՞ւ:
Կոկտեյլներ պատրաստելը, իհարկե, ճաշակի հարց է, ինչպես օրինակ՝ նույն ռոմն ու կոլան, որոնք շատերն են սիրում: Այնուամենայնիվ, դուք անպայման պետք է տեղյակ լինեք որոշ ալկոհոլային խմիչքներ միմյանց հետ խառնելու հետևանքների մասին:
- Երբեք մի խմեք ալկոհոլ գարեջրի կամ շամպայնի հետ: Հատկապես՝ զվարճալի երեկոն թույլ ալկոհոլային խմիչքով ավարտելու համար:
- Գինին և օղին ամենավտանգավոր համադրությունն է. Այս երկու ալկոհոլային խմիչքների խառնումը կոչվում է «մուրճ»։ Ինչո՞ւ։ Շնորհիվ այն բանի, որ գինու-օղու խառնուրդը գրգռում է ստամոքսի պատերը՝ հեռացնելով ամբողջ խոնավությունը մարմնից, իսկ օղին արագացնում է այդ գործընթացը։
- Անիսոնի օղին կամ կոնյակը՝ համակցված լիկյորների հետ, երաշխավորում են սարսափելի գլխացավեր և ավելին։ Շատ ֆյուզելային յուղեր և ներկանյութերով բուրավետիչներ, որոնք հաճախ հանդիպում են լիկյորների մեջ, կառաջացնեն ակնթարթային ջրազրկում:
Ո՞ր ալկոհոլային տեսակները կարելի է խառնել և ինչպե՞ս:
Սպիրտները խառնելիս հետևեք հիմնական սկզբունքին.
- Համոզվեք, որ ալկոհոլը ստացվում է նույն արտադրական հումքից և խմել ՝ թնդության աստիճանական բարձրացմամբ:
-Օղի վիսկիով, բուրբոնով, շնապսով։ Այսինքն, հացահատիկի վրա հիմնված ցանկացած ալկոհոլային խմիչք համատեղելի է միմյանց հետ:
- Ռոմը կարելի է խառնել Cachaca-ի հետ, քանի որ դրանց սպիրտները պատրաստված են ռուփից։
-Տեկիլան կարելի է համակցել միայն մեսկալի (mezcal) հետ, քանի որ այս երկու ըմպելիքներն էլ ստացվում են ագավայի հյութից թորման միջոցով:
-Կոնյակը լավ համադրվում է չաչայի կամ նույնիսկ գինու հետ, քանի որ դրանք բոլորը հիմնված են խաղողի սպիրտների վրա։ Հիմնական բանը, որին պետք է հետևել, ինչպես արդեն վերևում նշեցինք, թնդությունն է։ Առաջին խմիչքը, որը խմում եք, ավելի ցածր աստիճանի պետք է լինի, իսկ երկրորդն՝ ավելի թունդ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան