С Новым годолгом. Զախարովան շնորհավորել է ԱՄՆ-ին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհավորել է ԱՄՆ-ին՝ ռեկորդային պետական պարտքի կապակցությամբ։ Այս մասին Զախարովան գրառում է կատարել Թելեգրամի իր ալիքում։
«ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։ С Новым годолгом»,-գրել է նա։
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ երկրի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։
Հունվարի 2-ի դրությամբ ԱՄՆ-ի պարտքը կազմել է 34,001 տրլն դոլար։ Սեպտեմբերին պետական պարտքը տրիլիոնով պակաս էր։ Իսկ ընդամենը անցյալ տարի ԱՄՆ-ի պետական պարտքն ավելացել է 4 տրիլիոն դոլարով։
Fox News հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ-ի պետական պարտքի արագ աճը գնալով ավելի ցավոտ խնդիր է դառնում ամերիկյան Կոնգրեսի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան