ՄԻՊ-ի անեկդոտը
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի գործունեությունը... «գործունեությունը» անեկդոտ է հիշեցնում. Մարդը կնոջը ուրիշի հետ է բռնեցնում, ասում է՝ այ կնիկ, դու մի հատ քո «աբիզածելնին» արա, հետո անցի «պակազածելնիի»։
Հունվարի 2-ին տրոլեյբուսի հրդեհի հետ կապված ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե՝ որպեսզի ոչ միայն պատժվեն մեղավորները, այլ որ էլ նման բան չկրկնվի։
Այսինքն՝ դատախազությունը հեչ, քննչականը հեչ, տրանսպորտի նախարարությունը հեչ, ՄԻՊ-ի՞ գործն է պատահարների ուսումնասիրությունն ու կանխարգելումը։
Կամ՝ երբ ադրբեջանական կրակոցից վիրավորված ՀՀ ԶՈՒ գործող զինծառայող է հարցաքննում, համ հայտնի չէ՝ ունի՞ այդ իրավունքը, դա զինդատախազության գո՞րծը չէ։ Կամ՝ չկա՞ ռազմական գաղտնիք։
ՄԻՊ-ը ուղղակի կարող է հարցում ուղարկել այս կառույցներին, նրանք էլ ՄԻՊ-ի իրավասության սահմաններում պատասխանեն, եթե այդքան հետաքրքիր է ՄԻՊ-ին այս դեպքերը։
Հետաքրքիր է, թե «պակազածելնի» ելույթներ են՝ մեկ է։
Մեկ է, որովհետև երբ իրոք իրեն հասնող ու իր պարտավորությունների մեջ մտնող իրավիճակ էր, ՄԻՊ-ը բացակա էր։
Երբ Տաթևիկ Վիրաբյանին «զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք», ու նա ամիսներով մնաց կալանավորված՝ տանն ունենալով մանկահասակ երեխաներ, ի՞նչ արեց կանանց իրավունքների իրացմանն ու պահպանմանը հետևելու պարտավորություն ունեցող միպը։
Ասաց, որ նամակ են գրել իրավասու մարմիններին, ԵԹԵ պարզվի, որ իրավունքների խախտում կա, հրապարակային հանդես կգան։
Հրապարակային հանդեսը եղավ, բայց հրապարակի ծածկած շենքերի լույսերի ու հրավառության տեսքով։
Կամ՝ դեկտեմբերին հայտնի դարձած այս արտառոց դեպքը.
60 տարեկան մարդուն, որ տեղաշարժվում է անվասայլակով, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմերին, 44-օրյա պատերազմին փրկել է 14 զինվորի կյանք, տանում են կալանքի և դատարանը կալանք է կիրառում։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի պաշտպանյալը «հրաժարվում է կեղծ ցուցմունք տալ, որից հետո կալանք կիրառելու նպատակով դատարան տարվելու համար ձերբակալվում է նրա որդու կինը՝ ով ունի մեկ ամսեկան կրծքով կերակրվող երեխա»։
Հավանաբար որոշ ժամանակ մտածելով ՀՀ օրենքների մասին, կնոջը ազատ են արձակում, կալանում ամուսնուն։
Կարծում եք մի մե, մի բե կամ մի «սեփական նախաձեռնությամբ» դուրս եկա՞վ ՄԻՊ գրասենյակի կողմից։ Ոչ։
Էլի կարելի է պակազածելի ելույթներ թվարկել, բայց լինենք անկեղծ՝ իսկ գուցե այրվող տրոլեյբուսի դեպքին ՄԻՊ-ը չանդրադառնա՞ր, իր գործերով զբաղվեր, եթե այն պարեկի մեքենային չդիպչեր։
Հը՞։
Եթե հը-ը, էլի տարբերակ է մնում. Գուցե Անահիտ Մանասյանն ուզում է դատախազ դառնալ, ակնարկում է ու ակնարկում, դատախազի գործեր անում, հասկացող չկա։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- Տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՄԻՊ-ն սկսել է ուսումնասիրություն
- Փաստաբանն արտառոց դեպքի մասին է պատմել. Հա, մոռացա, ՄԻՊ ունեինք չէ՞
- Իրավունք ունի՞ ՄԻՊ-ը հարցաքննել զինծառայողին. Panorama.am-ին պատասխանում են գրասենյակից
- ՄԻՊ-ը հարցաքննել է ադրբեջանական կրակոցից վիրավորված ՀՀ ԶՈՒ զինծառայողին
- Ռուբեն Մելիքյան. Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին