Ռուսաստանի հարուստներն ավելի են հարստացել՝ չնայած արևմուտքի պատժամիջոցներին
Ռուսաստանցի միլիարդատերերի մեծ մասը, չնայած արևմուտքի պատժամիջոցներին, անցած տարի շարունակել է հարստանալ։ Նրանց ընդհանուր կարողությունը կազմել է 328.53 մլրդ դոլար։
Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն, Ռուսաստանի 25 առավել հարուստ գործարարների կարողությունն ավելացել է 50.01 մլրդ դոլարով։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ՝ 2022 թվականի փետրվարի 23-ին, «ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն, 23 ամենահարուստ ռուսների ընդհանուր կարողությունը կազմում է 342,74 միլիարդ դոլար։ 2022 թվականին ռուսների ընդհանուր կարողությունը նվազել էր 93,753 միլիարդով։
DW-ի փոխանցմամբ, անցած տարում առավել շատ մեծացել է «Լուկոյիլ»-ի համասեփականատեր Վագիտ Ալկեպերովի ունեցվածքը՝ 24.7 մլրդ դոլարով։ Միայն մեկ ռուս գործարարի կարողություն է նվազել նախորդ տարվա ընթացքում։ «Ակրոն»-ի հիմնական բաժնետեր Վյաչեսլավ Կանտորը կորցրել է 149 մլն դոլար։
Ռուսաստանցի ամենահարուստ գործարարների հնգյակը հիմա այս տեսքն ունի.
1. Վլադիմիր Պոտանի (+2.49 մլրդ դոլար, ընդհանուր կարողությունը՝ 31.1 մլրդ)
2. Լեոնիդ Միխելսոն (+2.83 մլրդ դոլար, ընդհանուր կարողությունը՝ 27.5 մլրդ)
3. Վագիտ Ալեկպերով (+9.29 մլրդ դոլար, ընդհանուր կարողությունը՝ 24.7 մլրդ)
4. Վլադիմիր Լիսին (+4.08 մլրդ դոլար, ընդհանուր կարողությունը՝ 23.9 մլրդ)
5. Ալիշեր ուսմանով (+2.61 մլրդ դոլար, ընդհանուր կարողությունը՝ 21.1 մլրդ)։