Որ ջերմաստիճանի դեպքում երեխաների հետ զբոսնել չի կարելի. Մասնագետն է ներկայացնում
Ցուրտ եղանակին երեխաների հետ կարելի է, ավելին պետք է զբոսնել։ Մինչև -10—15 աստիճան ցրըի պայմաններում զբոսանքը կարող է տևել օրական մինչև 1.5 ժամ։ Նորածինների հետ այս պայմաններում դրսում կարելի է մնալ 30-40 րոպե։
ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչ, մանկաբույժ Լուսինե Ավակյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ զբասանքներից պետք է հրաժարվել -20 աստիճան ցրտի պայմաններում։
«Երբ օդի ջերմաստիճանը -20-ից ցածր է, և քամու արագությունը վայրկյանում 15 մետրից ավելի, պետք է զերծ մնալ քայլելուց ցրտահարությունից խուսափելու համար»,- ասել է Ավակյանը։
Ըստ նրա՝ ցուրտ եղանակին քայլելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, ֆիզիկական ակտիվությունը և ցրտի նկատմամբ հակվածությունը, քանի որ երեխաների ջերմափոխանակությունը տարբեր է։
Երեխաները, ովքեր ծնվելուց ի վեր փաթաթված են եղել գլխարկներով, գուլպաներով և շարֆերով, ավելի հակված են ցրտին։ Ավելի քիչ կոփված երեխաներին պետք է սովորել աստիճանաբար զբոսնել ցրտին` ավելացնելով դրսում մնալու ժամանակը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին