Առեղծվածային ու ողբերգական դեպք. Ամանորը Գյումրիում նշած լոռեցիներին մահացած են գտել
Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գևորգ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Անահիտ Պ․-ն։Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ ժամանել են Գյումրի և վարձակալական հիմունքներով այդ տունն են ընտրել ու Ամանորը անցակցրել են այնտեղ։
Երեկ տան տերը այցելել է նրանց և նրանք խնդրել են որպեսզի ևս մեկ օր մնան, ինչին տան տերը դեմ չի եղել ու քանի որ երեկ նրանք պետք է վերադառնային Վանաձոր, հարազատները սպասել են ու քանի որ տեղեկություն չեն ունեցել ու հեռախոսազանգերին չեն պատասխանել, հարազատները անհանգստանալով եկել են Գյումրի ու դիմել են ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժիններ։
Երեկ աամբողջ օրը և այսօր միչև նրանց հայտնաբերելը բարեկամներով, Շիրակի մարզի պարեկներով, Կումայրիի ու Մուշի ոստիկանները որոնողական աշխատանքներ են կատարել, իսկ այսօր երբ իմացել են, թե որտեղ են նրանք բնակվում, տան տիրոջ հետ անընդհատ ծեծել են դուռը, սակայն ներսից չեն արձագանքել։
Ստիպված հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և տղամարդուն հայտնաբերել են մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում և շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները