British Airways-ի բորտուղեկցորդը մահացել է ուղևորների աչքի առաջ
British Airways-ի բորտուղեկցորդը մահացել է ուղևորների աչքի առաջ, երբ պատրաստվում էին թռիչքի։
Mirror-ը գրում է՝ ենթադրվում է, որ 52-ամյա տղամարդը վայր է ընկել հերթապահության ժամանակ նստած ուղևորների աչքի առաջ, երբ ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Հոնկոնգ Ամանորի գիշերը:
Օդաչուն անմիջապես խնդրել է բժշկական օգնություն, և մի ուղևոր փորձել է օգնել, բայց օդանավի անձնակազմի անդամի կյանքը փրկել չի հաջողվել։
BA Flight 32-ի դռներն արդեն կողպված էին, և օդաչուն թույլտվություն էր խնդրել դրանք բաղելու համար։
Շտապ օգնության ծառայության աշխատակիցները շտապել են ինքնաթիռ, սակայն ընկածին չի հաջողվել վերակենդանացնել, և դեկտեմբերի 31-ի թռիչքը չեղարկվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան