101 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային դիվանագետ Գեորգի Տեր-Ղազարյանցը
101 տարեկան հասակում մահացել է խորհրդային դիվանագետ Գեորգի Տեր-Ղազարյանցը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության կայքէջը։
«Տարվա վերջը ստվերվեց տխուր լուրերով, դեկտեմբերի 31-ին՝ իր կյանքի 101-րդ տարում մահացել է Գեորգի Արտաշեսի Տեր-Ղազարյանցը՝ ՍՍՀ առաջին փոխնախագահ, խորհրդային նշանավոր քաղաքական գործիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Առասպելական անձնավորություն, առաջնագծի զինվոր, նա ապրեց պայծառ, իրադարձություններով լի կյանք, ծնվել է 1923 թվականի մարտի 10-ին և կյանքից հեռացել 2023 թվականի վերջին օրը»,-ասված է հրապարակված մահազդում։
Տելեգրամի Shot ալիքի փոխանցմամբ, Տեր-Ղազարյանցը մահացել է դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից ժամեր առաջ։ Նրա դին Մոսկվայի Մալայա Պոլյանկա փողոցում գտնվող բնակարանում հայտնաբերել է նրա 61-ամյա դուստրը։
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտամկանի ինֆարկտը։
Գեորգի Տեր-Ղազարյանցը ծնվել է 1923 թվականի մարտի 10-ին։ 1970-1980-ական թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ դեսպան Սենեգալում, ապա Զիմբաբվեում։