Սուրենյանց. Արևմուտքի ցանկությունների ու կարողությունների սահմանը Զելենսկին որոշել չի կարող
«Արևմուտքի ցանկությունների ու կարողությունների սահմանը Զելենսկին որոշել չի կարող»,-գրել է Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, The Economist-ին տված հարցազրույցում Զելենսկին նախանշել է Ուկրաինայի այս տարվա խնդիրը՝ Ղրիմի մեկուսացում և Սև ծովում ուկրաինական նավատորմի պարտություն:
«Այս պլանն, իհարկե, շատ ավելի համեստ է, քան անցած տարվա «հակահարձակման պլանը»:
Պատերազմ կանխատեսելն, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց Զելենսկիի բոլոր ծրագրերը կառուցված են բացառապես արևմտյան աջակցության հիմքով, ինչն արդեն ստիպում է՝ շատ մեծ վերապահումներով մոտենալ դրանց հաջողությանը»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան