Քաղցկեղից մահացած դերասանուհին սերիալում քաղցկեղով հիվանդի դերն էր խաղում
43 տարեկանում կյանքից հեռացած դերասանուհի Լուսինե Ղարիբյանը «Երկրորդ կյանք» կոչվող սերիալում քաղցկեղով հիվանդ կնոջ դերն էր մարմնավորում։ Սերիալը նկարահանվել է երկու տարի առաջ։
«Ես այդ դերին համաձայնեցի մի պայմանով, ասացի՝ ես վերջում պետք է անպայման ապաքինվեմ։ Ասացին՝ խնդիր չկա։ Ասեցի՝ այնպես չլինի, որ ես վերջում մահանամ։ Միստիկա է, բայց հավատում եմ մի փոքր։ Դերասանները ոնց որ իրենց կերպարների կառման վերցնում են։ «Անուրջներ»-ում որպես կերպար ես քաղցկեղով հիվանդացել եմ, ու հետո այսպես...»,-«Ամերիկայի ձայն»-ին օրեր առաջ տված հարցազրույցում պատմել է դերասանուհին։
Լուսինե Ղարիբյանն իր հիվանդության մասին իմացել է 7 տարի առաջ։ Մասնագիտությամբ դերասանուհի Լուսինեն ինքնուս նաև հրուշակեղենի արտադրությամբ էր զբաղվում։ Հիվանդության հետևանքով անկողնում հայտնվելուց հետո սկսեց նկարել ու բամբակից խաղալիքներ պատրաստել։
«Երբ պետք է արդեն ոտքի կանգնեի, հիվանդացա։ Արդեն վեց տարի է՝ բուժվում եմ։ Մարդը չի կարող պլանավորել իր ապագան»,-հարցազրույցում ասել է նա։
Դերասանուհին երկու տղա ունի, երեխաներին միայնակ է մեծացրել։ Կրտսեր որդին մի քանի օրական էր, երբ ամուսինը լքեց ընտանիքը։
«Իմ անձնական, ընտանեկան կյանքը շատ ծանր է եղել, ես անընդհատ սթրեսների մեջ եմ եղել։ Արդյունքը սա է»,-պատմել է Լուսինե Ղարիբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է