Ամանորի գիշերը ամուսինը կրակել է կնոջը
Հունվարի 1-ի գիշերը, ժամը 4.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ:
Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:
Ոստիկանության փոխանցմամբ, Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 4-ին 42-ամյա կնոջ ամուսինը ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառել կնոջը:
43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան