Աշոտ Երկաթ. Թող լինի կամ հաղթանակի տարի, կամ..
ԶՈւ գնդապետ Աշոտ Մինասյանը, որն առավել հայտնի է Աշոտ Երկաթ անունով, ֆեյսբուքյան իր էջում Սյունիքի Լծեն գյուղից ամանորի ուղերձ է հրապարակել։
«Նոր տարվա ուղերձ
Երբ այս երաժշտությունն ավարտվի, որի անունը ողբ է ու լաց է , իսկ պարը ՝ գերեզմանապար, կսկսվի մեկ այլ երաժշտություն, որը կոչվում է վրեժ, իսկ պարը՝ ցասման պար:
Մենք արցունքոտ աչքերով, բայց վրեժի ծարավ, կնետվենք հորձանուտը վրեժի, որ կարողանանք ժպիտ պարգևել մեր սերունդներին:
Մենք երկնքից կժպտանք մեր սերունդներին , թե երկրից , էական չէ : Կարևորը մեր սերունդները ժպտան:
Եվ իմ ազգին կոչ եմ անում` լցվել ցասումով ու վրեժով ու պատրաստվել պարի՝ ցասման պարի, վրեժի պարի, արժանապատվության պարի, խնդության պարի, ժպիտի պարի:
Ու թող գալիք տարին լինի կամ հաղթանակի տարի, կամ..»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան