Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր
Իրանական Քերման բնակավայրում պայթյուն է որոտացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Այս մասին գրում է Irna գործակալությունը:
Կատարվածն Իրանի իշխանությունը որակել է ահաբեկչություն։
«Ներկայում 73 մարդ է զոհվել, 170-ը՝ վիրավորվել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ, առաջին պայթյունը տեղի է ունեցել Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանից 700 մետր հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ գերեզմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա և եղել է ուխտագնացության երթուղուց և հսկիչ դարպասից դուրս:
Մարդիկ, լսելով պայթյունի սահմռկեցուցիչ ձայնը, արագ լքել են Քերմանի գերեզմանատուն տանող փողոցները։ Պայթյունի վայր են շարժվում շտապօգնության մեքենաները։
Քերմանի անվտանգության գծով փոխնահանգապետը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հաստատել է, որ տեղի ունեցած երկու պայթյուններն ահաբեկչական հարձակումներ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան