Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, նախորդի զոհերի թիվն ավելանում է
Ճապոնիայի Իշիկավա շրջանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հաղորդագրության համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.5 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է ջրի տակ 10 կմ խորությամբ։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։ Գրում է «Ռիա Նովոսոտի» գործակալությունը։
Ամանորի առաջին օրը Ճապոնիայի արևմուտքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է եղել։ Նրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Օսակայում, Կիոտոյում և Տոկիոյում։ Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տարածաշրջանում աղետն ամենավատն է եղել 1885 թվականից ի վեր:
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 62-ի, հարյուրից ավելի մարդ վնասվածքներ է ստացել, ևս մի քանիսը հնարավոր է՝ դեռ փլատակներում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին