Արզաքանցյան. Իրավական հարցերը լուծվել են, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք
Օրեր առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից բերման ենթարկված, ապա արգելանքից ազատ արձակված «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ԱՄԷ-ում է։
«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։
Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով։
Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Արզաքանցայնի ձեռքի պայուսակում հայտնաբերվել էր անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։ Panorama.am-ին դեկտեմբերի 31-ին Քննչական կոմիտից հայտնել էին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է, բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել
- Տիգրան Արզաքանցյանը ձերբակալվել է
- «Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները