Էս դահլիճները մեկը երկար ա, մեկը կարճ ա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռի, ծանոթացել Ստեփանավանի N1 վարժարանում կառուցված նոր մարզադահլիճին։
«Էս դահլիճները մեկը երկար ա, մեկը կարճ ա, մեկը ցածր ա, մեկը բարձր աԼ Բայց ախր... Հիմա սրա երկարությունը ինչքա՞ն ա»,-իրեն ուղեկցողներին ասաց Փաշինյանը։
Նրան ասեցին, որ դահլիճի երկարությունը 15 մ է։
«Բայց օրինակ բասկետբոլի հրապարակը ինչքա՞ն պետք է լինի»,-հարցրեց նա։
«30 մետր պետք է լինի, բայց դա պրոֆեսիոնալ բասկետբոլի համար է»,-ասացին նրան։
Փաշինյանը հայտարարեց՝ պետք է չափորոշիչ լինի։
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ:
Մինչ այստեղ հասնելը, Փաշինյանի առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան