Ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Միմիայն Հայոց աշխարհում է, որ Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոս իջավ Իր աստվածային ողջ փառքի լույսով՝ Հայաստանի սրտում կերտելով լուսեղեն Սուրբ Էջմիածինը. միեղենը, հզորն ու հավիտենականը:
Այս աստվածային ճշմարտությունը խորագույնս խոցում, կուրացնում և մոլագարության մեջ է գցում Աստծուն խաչողներին և աշխարհին տիրել նկրտողներին և իրենց վաճառված հոգիներին... Եվ տեսանելի ու անտեսանելի հարվածներով խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական՝ Քրիստոս Աստծո հավատարիմ, ուղղադավան և նպատակասլաց տապանը:
Եվ, սակայն, պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին Հայկական՝ պահպանելով ազգային Սբ Ավանդը և բացելով օրհնյալ գալիքը հայոց աստվածակիր ազգի:
Հայ մարդ, դու՝ ի Հայաստան և ի Սփյուռս, մնա հավատարիմ քո հարազատ Մայր Եկեղեցուն, եղիր նվիրյալ և նախանձախնդիր զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շենացնողը Մայր Հայրենիքի:
Մեր սիրառատ միասնությամբ և գաղափարական հզոր ուժով պետք է խորտակենք մեր Ազգի և Հայաստանի երևելի և աներևույթ թշնամուն ու իր կամակատարներին:
Քրիստոս Փրկչի Սբ Ծննդյան լույսով լուսավորված և սիրով այլակերպված՝ ապրենք Հայկաբար և տեր լինենք մերազնյա Սբ Ավանդին»:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցներին հորդորել է նույն ոգով շարունակել իրականացնել իրենց աշխատանքները
- Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է. Թաթոյան
- Հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Հայր Ասողիկ. Եկեք, շտապեցեք Մայր Աթոռ մինչև այս երեկո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան