Թռիչք դատավորի վրա. Ամբաստանյալը գետնին է տապալել վճիռը կարդացող դատավորին
Լաս Վեգասում արտառոց դեպք է գրանցվել։ 30-ամյա ամբաստանյալը դատական նիստի ժամանակ հարձակվել է դատավորի վրա։
M24-ի փոխանցմամբ, մինչ այդ ամբաստանյալի փաստաբանը խնդրել է պայմանական ազատազրկում կիրառել, սակայն դատավոր Մերի Հոլթուսը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով ամբաստանյալի նախկինում դատված լինելն այլ հանցագործությունների համար:
Այդ պահին տղամարդը վազել է դեպի դատավորը, ցատկել սեղանի վրայով ու կին դատավորին տապալել գետնին։ Կարգադրիչներն անմիջապես վազել են ամբաստանյալի մոտ, ինչից հետո տղամարդը սկսել է կռվել նրանց հետ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դատավորը գլխի վնասվածք է ստացել։ Վիրավորվել է նաև ոստիկաններից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան