Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցներին հորդորել է նույն ոգով շարունակել իրականացնել իրենց աշխատանքները
Հունվարի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, դանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, գնահատանքով անդրադարձել է Մայր Աթոռի աշխատակիցների նվիրյալ ծառայությանը Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում:
Նորին Սրբությունը հորդորել է նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել իրականացնել իրենց պարտականություններն ու աշխատանքները` ի շինություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նոր տարվա անելիքներին ու ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան