Ռոնալդուն կստանա Մարադոնայի մրցանակը
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է լեգենդար Դիեգո Մարադոնայի անվան մրցանակին։ Այս մասին հայտնում է Euro-Futbol.Ru-ն։
Հարձակվողը կստանա 2023 օրացուցային տարվա լավագույն ռմբարկու մրցանակը։ 38-ամյա պորտուգալացին դարձել է 54 գոլի հեղինակ։ Նրան հաջորդում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ովքեր խփել են 52-ական գոլ։ Ռոնալդուն մրցանակը կստանա հունվարի 19-ին Դուբայում կայանալիք Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկու, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի», Թուրինի «Յուվենտուսի» և Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը, Մեսին, Ռոնալդուն՝ ամենաբարարձր վճարվող վետերան ֆուտբոլիստները
- Իրանի դեսպանատունը արձգանքել է Ռոնալդուին մտրակի 99 հարվածով պատժելու մասին տեղեկատվությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին