Սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները:
Սոլեյմանին բացի իր երկրի մարտիկը լինելուց նաև հայերիս լավ բարեկամն է եղել:
Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ցավակցություններս իրանի ժողովրդին»:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
- Պետդումայում նշել են Իրանի ահաբեկչության պատճառը
- Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր