TikTok-ում, Instagram-ում գովազդ անողները չեն կարող ազատ լինել. ՊԵԿ նախագահ
«Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, որ Ֆեյսբուքում, TikTok-ում, Instagram խումբ կա, որ հայտարարում է՝ մեկ գովազդն անում են մինչև 1 միլիոն դրամով, նրանք հարկային դաշտում գործո՞ւմ են, թե՞ ոչ, ՊԵԿ հետևո՞ւմ է նրանց։
Բադասսյանը նշեց, որ նախորդ տարի բազմաթիվ դեպքեր են ունեցել էլեկտրոնային հարթակներից, որտեղ իրենց էջերում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, էլեկտրոնային էջերով իրեր են վաճառում, որոնք ամբողջությամբ հարկային դաշտից դուրս են։
«Այս մասով ևս բացահայտումներ ունենք»,– ասաց նա։
Բադասյանը նշեց, որ լրագրողի նշած դեպքը կուսումնասիրեն, ենթադրում է՝ կստուգեն ու կտեսնեն, եթե որպես բիզնես գրանցված չէ, որպես ֆիզիկական անձ էլ չի հայտարագրել եկամուտները, անպայման այդտեղ վարչարարություն կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին