
Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները. Աբրահամյան
«Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր»,- գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը;
Ըստ նրա, ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը` ընդլայնվել:
«Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը` քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:
Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»,- գրում է Տ.Աբրահամյանը։